Հետևե՛ք ինձ Facebook-ում

Հետևեք ինձ Twitter-ում

Հետևեք ինձ Instagram-ում

No images found!
Try some other hashtag or username

Բաժանորդագրվել

Email հասցե*

Արտակ Բեգլարյան. «5.5 մլրդ դրամի գերակշիռ մասն արդեն ուղղվել է բանակին» | mediamax.am


Ամսաթիվ՝ 20/12/2016 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներ, Քաղաքականություն

ԼՂՀ կառավարության կողմից բացված հատուկ հաշվեհամարի միջոցների եւ դրանց ծախսման մասին Մեդիամաքսը զրուցել է Արցախի Հանրապետության վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանի հետ:
«Ապրիլյան պատերազմի առաջին օրերին ԼՂՀ կառավարության կողմից բացվեց հատուկ հաշվեհամար, որի նպատակն էր մեկ վայրում հավաքել բարեգործական նպատակով Արցախ եկող գումարը:

Դեկտեմբերի 12-ի դրությամբ հաշվեհամարին փոխանցվել է 5 մլրդ 473 մլն 401 հազար ՀՀ դրամ, որից 47.2 տոկոսը՝ ՀՀ-ից, 9.5 տոկոսը՝ Արցախից, 26.0 տոկոսը՝ ՌԴ-ից եւ 2.1 տոկոսը՝ ԱՄՆ-ից, մնացածըˋ այլ պետություններից:

– Նախ կցանկանայի խոսենք ԱՄՆ-ից ստացած միջոցների մասին, որոնք կազմել են ողջ ծավալի ընդամենը 2.1 տոկոսը:

– Հակված չեմ մտածելու, որ ԱՄՆ-ում հայկական համայնքը չի ցավում Արցախի համար, այլապեսˋ ամենամյա հեռուստամարաթոնին նրանք միլիոնավոր դոլարներ չէին հավաքագրի: Ի սկզբանե հայտարարվել էր, որ հավաքագրված միջոցներն օգտագործվելու են Արցախի պաշտպանության համակարգի բարելավման նպատակով: Կարծում եմˋ ԱՄՆ-ից գրանցված պասիվությունը որոշ չափով պայմանավորված է այն մտավախությամբ, թե այս հիմնադրամին գումար փոխանցելը կդիտվի ոչ թե որպես բարեգործություն, այլ՝ ռազմական օգնություն, ինչը, միգուցե, կարող է խնդրահարույց լինել ԱՄՆ-ում:

– Ապրիլին Արցախի վարչապետը նշել էր, որ հավաքված գումարն ուղղվելու է բացառապես պաշտպանության համակարգի ամրապնդմանը: Արդյո՞ք այս մոտեցումը փոխվել է եւ կա՞ն այլ ծրագրեր, որոնց ուղղվել կամ ուղղվելու են միջոցները:

– Հավաքագրված գումարի գերակշիռ մասն արդեն իսկ ծախսվել է բանակի մարտունակության բարձրացման նպատակով՝ որպես հավելյալ օժանդակություն Պաշտպանության բանակին: Ձեռք են բերվել ռազմական նշանակության տեխնիկա եւ սարքավորումներ, այդ թվում՝ գիշերային ու ցերեկային դիտարկման սարքեր ու նշանոցներ, կատարվել է ինժեներական եւ ենթակառուցվածքների ամրացման հսկայական աշխատանք՝ ներառյալ ճանապարհների ու խրամուղիների բարեկարգում ու կառուցում:

Հատկացումներ ենք արել նաեւ կամավորների ընտանիքներին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ լարված իրավիճակում ընտանիքի կերակրող ձեռքը թողել է իր տունն ու կանգնել սահմանին: Յուրաքանչյուր ինքնազբաղված կամավորի տրամադրել ենք փոխհատուցում՝ օրական մոտ 5 հազար ՀՀ դրամի չափով:

Վարչապետի ներկայացրած մոտեցումը փոփոխության չի ենթարկվել, մինչ օրս հավաքագրված գումարը ուղղել եւ շարունակելու ենք ուղղել Պաշտպանության բանակի մարտունակության բարձրացմանը:
Ծախսերի մանրամասն հաշվետվությունը կամփոփենք ու կներկայացնենք հունվարին՝ ֆինանսական տարին ավարտելուց հետո:
– Ի՞նչ ակտիվությամբ է կատարվում հանգանակությունը: Ապրիլին հաջորդող հարաբերական անդորրը «ստիպե՞լ է» բարերարներին մոռացության տալ հաշվեհամարը:

– Նշված գումարի հիմնական մասը հավաքվել է ապրիլ եւ մայիս ամիսներին: Օգոստոսից սկսած գրեթե մոռացել են ֆոնդի մասին: Կարծում եմˋ պասիվության հիմնական պատճառը հարաբերական անդորրը կարող է լինել:

– Ապրիլյան պատերազմի հետեւանքով Արցախի տնտեսությունն ու որոշ բնակավայրեր զգալի վնասներ կրեցին: Դրամական արտահայտությամբ որքա՞ն է կազմում այդ վնասի ծավալն ու ո՞ր մասն է վերականգնվել:

– Ապրիլյան պատերազմի ուղղակի վնասը մի քանի միլիարդ դրամ է կազմումˋ ընդգրկելով ենթակառուցվածքներ, տնտեսական նշանակության օբյեկտներ, տներ եւ քաղաքացիների մասնավոր գույք: Առաջնահերթ վերականգնման աշխատանքները կատարվել են մի քանի շաբաթվա ընթացքում:

Ինչ վերաբերում է բնակավայրերի ու տների կրած վնասինˋ Մարտակերտում հիմնական մասը վերացվել է, մի մասի ուղղությամբ դեռ աշխատում են: Թալիշում, ինչպես գիտեք, վերջերս Արցախի նախագահ Բակո Սահակյանը հանձնարարեց սկսել վերականգնողական աշխատանքները:

– Անուղղակի վնասի մասին ի՞նչ կասեք:

– Անուղղակի վնասի հստակ հաշվարկ, բնական է, չենք կարող ներկայացնել, քանի որ հնարավոր չէր նախօրոք իմանալ, թե այս տարի որքան ներդրում կգար Արցախ, եթե պատերազմ չլիներ: Քանի որ ներդրումների վիճակագրությունը ամփոփվում է տարին մեկ անգամ, դրա համար հնարավոր չէ տարվա նույնիսկ առաջին կիսամյակի ներդրումների ծավալները ներկայացնել այս պահին. արդյունքում, կարող ենք դեռ միայն սիրողական գնահատական տալ, ըստ որի՝ կարծում եմ, որ 2016 թվականին, նախորդ տարվա համեմատ, ներդրումների ծավալը մեզ մոտ կրճատվել է: Այս մասով առավել առարկայական կարող ենք խոսել 2017-ի սկզբին, երբ կունենանք ողջ տարվա վիճակագրական տվյալները:

Բնական է, որ ապրիլյան պատերազմն իր բացասական ազդեցությունը պետք է ունենար Արցախի Հանրապետության ներդրումային միջավայրի վրա: Բայց, մյուս կողմից, այն նաեւ խթանիչ ազդեցություն է թողել հայության շրջանում, ովքեր ավելի շատ պատասխանատվություն են զգում աջակցելու Արցախի տնտեսական զարգացմանը եւ ներդրումներ են կատարում Արցախում»:
Հիշեցնեմ, որ հանգանակությունը շարունակվում է, և ցանկացողները կարող են փոխանցում կատարել հատուկ հաշվեհամարին հետևյալ առցանց հարթակով:

Արտակ Բեգլարյանի հետ զրուցել է Սիրանուշ Եղիազարյանը


Reddit

Պիտակներ՝ | |

Ողջույն Արցախ. Արտակ Բեգլարյան, Թամար Սարգսյան՝ պարի միջազգային օրվա առթիվ | ԱՀ հեռուստատեսություն

27/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄշակույթՄուլտիմեդիա
Պարի միջազգային օրվա առթիվ, որը նշվում է ապրիլի 29-ին, ես ու Թամար Սարգսյանը, որպես «Տնջրե» ավանդական ...Ավելին...

«Ողջույն Արցախ. Արտակ Բեգլարյան». Ադրբեջանի վայրագությունների արձանագրում և միջազգայնացում | ԱՀ հեռուստատեսություն

04/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիաՔաղաքականություն
Արցախի հանրային հեռուստատեսության «Ողջույն Արցախ» հաղորդման ուղիղ եթերում խոսում ենք 2016թ. ապրիլին Ադրբեջանի կողմից կատարված ռազմական ...Ավելին...

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում այսուհետ գործում է թեժ գիծ | artsakhpress.am

03/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) աշխատակազմում այսօրվանից գործում է շուրջօրյա անվճար թեժ գիծ՝ 77-77 կարճ հեռախոսահամարով: ...Ավելին...

2 տարի անց 100 ժամ տևած պատերազմից | Artsakhtimes.am

02/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիաՔաղաքականություն
«Արցախթայմս» առցանց հեռուստատեսության ռեպորտաժն անդրադառնում է Ապրիլյան պատերազմի ռազմաքաղաքական, տեղեկատվական, իրավական և այլ ասպեկտների: Ես՝ որպես ...Ավելին...

Արցախում դրսից եկածների հանդեպ հաճախ ավելի հյուրընկալ են լինում. Արտակ Բեգլարյան | «Հայ ձայն»

30/03/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
Հարցազրույցս՝ «Հայ ձայն»-ին: Հայաստանի քաղաքացի Ասյա Խաչատրյանի եւ Արցախի իրավապահ մարմինների միջեւ Արցախում վերջերս տեղի ունեցած միջադեպը ...Ավելին...