Հետևե՛ք ինձ Facebook-ում

Հետևեք ինձ Twitter-ում

Հետևեք ինձ Instagram-ում

No images found!
Try some other hashtag or username

Բաժանորդագրվել

Email հասցե*

Արտակ Բեգլարյան. Որքան վատ է սոցիալական վիճակը, այնքան այն արտահայտվում է երեխաների վրա (ֆոտո). news.am


Ամսաթիվ՝ 31/05/2015 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներ

Երեխաների իրավունքների պաշտպանության առումով այսօր երեխաներն ավելի պաշտպանված են, քան՝ 90-ականների մանուկները, քանի որ դա ուղիղ կապ ունի երկրի սոցիալական- տնտեսական վիճակի հետ: Այս մասին այսօր՝ մայիսի 31-ին News.am-ի հետ զրույցում ասաց Արցախի վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը, որը Հյուսիսային պողոտայում մասնակցում է Երեխաների պաշտպանության օրվան նվիրված NEWS.am-ի ամենամյա բարեգործական ակցիային:
«Որքան վատ է սոցիալական վիճակը, այնքան այն արտահայտվում է ընտանիքի եւ հասարակության վրա: Այնպես չէ, որ վիճակը բավարար է, կա երեխաների հանդեպ բռնություն, ինչը պետք է արմատախիլ արվի ցանկացած ընտանիքում: Երբեմն ոտնահարվում են երեխաների դպրոց հաճախելու իրավունքը, բայց դա աստիճանաբար կվերանա մեր ժողովրդի ինքնագիտակցության զարգացմանը եւ սոցիալական վիճակի բարելավմանը զուգահեռ: Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի բնակչության ինքնագիտակցությունը փոխվի այդ հարցում, որ անկախ սոցիալական պայմաններից  երեխաների իրավունքները պաշտպանված լինեն»,- նշեց Արտակ Բեգլարյանը:
Նա երեխաներին մաղթեց «խաղաղություն եւ երջանիկ մանկություն եւ մանկությունից հետո արդեն զարգացման ամենալավ հնարավորության պայմաններ, քանի որ երեխաները որքան էլ երջանիկ ապրեն իրենք մեծանալով հասարակության անդամ պետք է դառնան եւ իրենց զարգացման համար որքան լավ պայմաններ լինեն, նրանք կդառնան այդքան լավ մարդ ու քաղաքացի»:  
Նշենք, որ Երեւանի Հյուսիսային պողոտայում ընթանում է NEWS.am-ի ամենամյա բարեգործական ակցիան:
Օրվա ընթացքում վաճառված պաղպաղակից  գոյացած հասույթն ամբողջությամբ կփոխանցվի Հայաստանի սահմանամերձ Դարանակ եւ Փամբակ գյուղերի (հայ-ադրբեջանական սահման, Գեղարքունիքի մարզ) դպրոցահասակ անապահով երեխաներին:
Բարեգործական ակցիային աջակցել են «Թամարա», «Երեւան Կաթ» , «Կոկա-Կոլա»,  «Happyk»  ընկերությունները, «Երազանք» թատերախումբը, Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնը, Երեւանի Կենտրոն վարչական շրջանի թաղապետարանը:
Հիշեցնենք, որ NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությունը երեխաների միջազգային օրվա կապակցությամբ ամեն տարի կազմակերպում է բարեգործական ակցիա, որից ստացված ամբողջ հասույթը փոխանցվում է կարիքավոր երեխաներին:
Բարեգործական ակցիան, որը կավարտվի 20:00-ին, անցկացվում է Հյուսիսային պողոտայում:


Reddit

Պիտակներ՝ | | |

Ողջույն Արցախ. Արտակ Բեգլարյան, Թամար Սարգսյան՝ պարի միջազգային օրվա առթիվ | ԱՀ հեռուստատեսություն

27/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄշակույթՄուլտիմեդիա
Պարի միջազգային օրվա առթիվ, որը նշվում է ապրիլի 29-ին, ես ու Թամար Սարգսյանը, որպես «Տնջրե» ավանդական ...Ավելին...

«Ողջույն Արցախ. Արտակ Բեգլարյան». Ադրբեջանի վայրագությունների արձանագրում և միջազգայնացում | ԱՀ հեռուստատեսություն

04/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիաՔաղաքականություն
Արցախի հանրային հեռուստատեսության «Ողջույն Արցախ» հաղորդման ուղիղ եթերում խոսում ենք 2016թ. ապրիլին Ադրբեջանի կողմից կատարված ռազմական ...Ավելին...

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում այսուհետ գործում է թեժ գիծ | artsakhpress.am

03/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) աշխատակազմում այսօրվանից գործում է շուրջօրյա անվճար թեժ գիծ՝ 77-77 կարճ հեռախոսահամարով: ...Ավելին...

2 տարի անց 100 ժամ տևած պատերազմից | Artsakhtimes.am

02/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիաՔաղաքականություն
«Արցախթայմս» առցանց հեռուստատեսության ռեպորտաժն անդրադառնում է Ապրիլյան պատերազմի ռազմաքաղաքական, տեղեկատվական, իրավական և այլ ասպեկտների: Ես՝ որպես ...Ավելին...

Արցախում դրսից եկածների հանդեպ հաճախ ավելի հյուրընկալ են լինում. Արտակ Բեգլարյան | «Հայ ձայն»

30/03/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
Հարցազրույցս՝ «Հայ ձայն»-ին: Հայաստանի քաղաքացի Ասյա Խաչատրյանի եւ Արցախի իրավապահ մարմինների միջեւ Արցախում վերջերս տեղի ունեցած միջադեպը ...Ավելին...