Հետևե՛ք ինձ Facebook-ում

Հետևեք ինձ Twitter-ում

Հետևեք ինձ Instagram-ում

No images found!
Try some other hashtag or username

Բաժանորդագրվել

Email հասցե*

Արտակ Բեգլարյան. Հունգարիայի կառավարությունը բավական բացասական համբավ ունի Արևմուտքում. panarmenian.net


Ամսաթիվ՝ 04/09/2012 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներ, Քաղաքականություն

Քաղաքագետ Արտակ Բեգլարյանը, Ստեփանակերտում հրավիրված մամուլի ասուլիսում, անդրադառնալով Սաֆարովի արտահանձնման ու ներման դեպքին, նշեց, որ և միջազգային հանրության, և հայության ուշադրությունը և դժգոհությունը առաջին հերթին պետք է սևեռվեն ոչ թե Հունգարիայի, այլ կատարվածի հիմնական մեղավոր ու պատասխանատու Ադրբեջանի վրա: «Ցավոք, արձագանքներից այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ հունգարիան մեղքի իր բաժինով հանդերձ դառնում է քավության նոխազ, իսկ ադրբեջանական իշխանությունները կրկին խուսափում են համապատասխան ու համարժեք դատապարտումից և պատժից»:
Խոսելով Հունգարիայի կառավարության քայլի պատճառների մասին՝ Արտակ Բեգլարյանը նշեց, որ վարչապետ Վիկտոր Օրբանի կառավարությունը բավականին բացասական համբավ ունի Արևմուտքում, քանի որ երբեմն-երբեմն ԵՄ-ին մեղադրում է գաղութարարության մեջ և ավտորիտար քաղաքականության որոշ միտումներ է ցուցաբերում: Ֆինանսական լուրջ խնդիրներ ունենալով՝ Հունգարիան երկար ժամանակ է բանակցում է ԵՄ-ի հետ ֆինանսական աջակցություն ստանալու համար, որի դիմաց ԵՄ-ը պահանջում է ընդունել որոշ բարեփոխումներ բարձրացնելու համար Հունգարիայի քաղաքական կայունությունն ու կանխատեսելիությունը: «Դժվարությունների հանդիպելով ԵՄ հետ բանակցություններում՝ Օրբանի կառավարությունը գտավ շատ հեշտ միջոց վարկային գումարներ ընդգրկելու համար, այն է՝ Սաֆարովին անաղմուկ կերպով հանձնեց Ադրբեջանին: Այստեղ պետք է ուշադիր լինել, որ բաքուն ոչ թե 3 մլրդ. եվրո է տվել սաֆարովի ազատության համար, այլ այդքան եվրոյի վարկ տրամադրելու խոստում է տվել, ինչը նշանակում է, որ այդ գումարը տոկոսով ու վերադարձնելու հստակ պարտավորությամբ է տալու: Թե չէ Ադրբեջանը ո՛չ այդքան հարուստ է, ո՛չ էլ, առավել ևս, ոչ մի քաղաքացու և նույնիսկ հայասպան «հերոսի» ազատությունը չի կարող այդքան թանկ լինել ադրբեջանական իշխանությունների համար: Վառ ապացույցը Ադրբեջանում պարբերաբար կատարվող մարդու իրավունքների խախտումների աղաղակող ու զանգվածային դեպքերն են: Ավելին, ես չեմ զարմանա, որ Հունգարիան այդպես էլ չստանա խոստացված վարկը Ադրբեջանից ու Թուրքիայից»,- նշեց քաղաքագետը:
panarmennian.net


Reddit

Պիտակներ՝ | |

Ողջույն Արցախ. Արտակ Բեգլարյան, Թամար Սարգսյան՝ պարի միջազգային օրվա առթիվ | ԱՀ հեռուստատեսություն

27/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄշակույթՄուլտիմեդիա
Պարի միջազգային օրվա առթիվ, որը նշվում է ապրիլի 29-ին, ես ու Թամար Սարգսյանը, որպես «Տնջրե» ավանդական ...Ավելին...

«Ողջույն Արցախ. Արտակ Բեգլարյան». Ադրբեջանի վայրագությունների արձանագրում և միջազգայնացում | ԱՀ հեռուստատեսություն

04/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիաՔաղաքականություն
Արցախի հանրային հեռուստատեսության «Ողջույն Արցախ» հաղորդման ուղիղ եթերում խոսում ենք 2016թ. ապրիլին Ադրբեջանի կողմից կատարված ռազմական ...Ավելին...

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում այսուհետ գործում է թեժ գիծ | artsakhpress.am

03/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) աշխատակազմում այսօրվանից գործում է շուրջօրյա անվճար թեժ գիծ՝ 77-77 կարճ հեռախոսահամարով: ...Ավելին...

2 տարի անց 100 ժամ տևած պատերազմից | Artsakhtimes.am

02/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիաՔաղաքականություն
«Արցախթայմս» առցանց հեռուստատեսության ռեպորտաժն անդրադառնում է Ապրիլյան պատերազմի ռազմաքաղաքական, տեղեկատվական, իրավական և այլ ասպեկտների: Ես՝ որպես ...Ավելին...

Արցախում դրսից եկածների հանդեպ հաճախ ավելի հյուրընկալ են լինում. Արտակ Բեգլարյան | «Հայ ձայն»

30/03/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
Հարցազրույցս՝ «Հայ ձայն»-ին: Հայաստանի քաղաքացի Ասյա Խաչատրյանի եւ Արցախի իրավապահ մարմինների միջեւ Արցախում վերջերս տեղի ունեցած միջադեպը ...Ավելին...