Հետևե՛ք ինձ Facebook-ում

Հետևեք ինձ Twitter-ում

Հետևեք ինձ Instagram-ում

Բաժանորդագրվել

Email հասցե*

Արտակ Բեգլարյան. «Ես առաջին հայ չտեսնողը, իսկ միգուցե և առաջին չտեսնողն եմ, ով հաղթահարել է Արարատի գագաթը». emedia.am


Ամսաթիվ՝ 07/09/2013 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներ

Emedia.am
Վերջերս արցախցի երիտասարդ քաղաքագետ Արտակ Բեգլարյանը, ով 6 տարեկանում ականի պայթյունից կորցրել է տեսողությունը բարձրացել է Արարատի գագաթը: Արտակը emedia.am-ի հետ զրույցում պատմեց Արարատը բարձրանալու դժվարությունների, տպավորությունների և իր առաջիկա պլանների մասին:
-Արտակ, ե˚րբ քո մոտ ցանկություն առաջացավ բարձրանալ Արարատի գագաթը:
-Չեմ կարող կոնկրետ տարի ու օր ասել, թե երբ իմ մոտ այդ ցանկությունն առաջացավ, բայց այդ բարձրությունը հաղթահարելու մասին մի քանի տարի շարունակ մտածում էի, իսկ բարձրանալու մասին կոնկրետ որոշում կայացրի անցած տարվա մարտ-ապրիլ ամիսներին, երբ իմացա, որ կան Արարատը բարձրացող տուրիստական խմբեր:Մտածեցի ես էլ կարող եմ դա անել: Արարատը բարձրանալու երեք հիմնական պատճառներ ունի՝ նախ այդ լեռը հայերիս համար խորհրդանշական ու սուրբ գագաթ է, և ամեն մի հայ ցանկանում է լինել Արարատի գագաթին, զգալ Արարատի վեհությունը:Երկրորդ՝ ես սիրում եմ լեռնագնացություը, սիրում եմ ինքս ինձ մարտահրավերներ նետել, խոչընդոտներ հաղթահարել, ինչ-որ տեղ սիրում եմ նաև արկածային կյանքն ու ադրենալինը, ահա թե ինչու որոշեցի փորձել: Երրորդ հիմնական պատճառն այն է,որ ես չտեսնող եմ և խորհրդանշական է երբ տեսողությունից զուրկ մարդը հաղթահարում է Արարատի նման բարձունքը:Ես առաջին հայ չտեսնողն եմ, միգուցե նաև առաջին չտեսնողը, որ բարձրացել է Արարատը:Իմ այդ քայլով ցանկացել եմ ցույց տալ, որ ֆիզիկական խնդիրները, հաշմանդամությունն խոչընդոտ չեն, եթե դու ինչ-որ ցանկություն ունես, կարող ես հաղթահարել բոլոր խնդիրները կամքի ուժի, նպատակասլացության և բնավորության այլ հատկանիշների շնորհիվ:
-Քանի˚ հոգով ենք բարձրացել Արարատը, ինչ-որ մեկը քեզ ուկեցե˚լ է բարձրանալու ժամանակ:
-15 հոգուց բաղկացած տուրիստական խմբով ենք բարձրացել: Ինձ ուղեկցել է ընկերներիցս մեկը, ով իմանալով որ ես ուզում եմ Արարատը բարձրանալ, ինքն էլ միացավ մեզ: Իրար օգնելով ենք բարձրացել, մի քանի անգամ ես եմ ընկերոջս փրկել ընկնելուց: Իսկ էնպես բոլորի մոտ էլ ֆիզիկական որոշ խնդիրներ եղել են, բայց ես լուջ շնչառական խնդիրներ, սրտի և ճնշմեն հետ կապված խնդիրներ չեմ ունեցել: Չտեսնելու գործոնն իհարկե ինչ-որ տեղ դժվարացրել է վերելքը, բայց բնավ չի դանդաղեցրել ոչ իմ, ոչ էլ խմբի ընթացը:Հակառակ, ես ու ընկերս համարյա միշտ ամնաառաջինն էինք ընթանում:
-Ի˚նչ զգացողություններ ես ունեցել, երբ հասել ես գագաթ:
-Դժվար է խոսքերով արտահայտել նման պահի զգացողությունները, բայց ընդհանուր առմամբ առաջին զգացողությունն այն էր, որ այսքան պայքարելուց հետո հասնում ես քո նպատակին:Արարատը ոչ միայն գագաթ էր ինձ համար, ոչ միայն նպատակ, որը պետք է հաղթահարեմ, այլ հայ ազգի ինքնության սյուներից մեկն էր, որտեղ հասնելով ինձ զգացել եմ հայ ինքնության կենտրոնական հատվածներից մեկում: Մոտ մեկ ժամ մնացել ենք գագթին ու բավականին լավ հուշեր եմ ինձ հետ բերել այնտեղից: Իսկ երրորդային զգազողությունը, որ հիշում եմ, հավանաբար ահավոր ցուրտն ու քամին է եղել:
-Գիտեմ նաև,որ Արարատի գագաթ ծածանելով Հայաստանի և Արցախի դրոշները՝ երգել ես նաև:Այդ պահին որտեղի˚ց այդքան էներգիա և ուժ գտնվեց, այն էլ վերելքից հետո, այդ ցրտին երգելու:
-Երևի ներշնչանքից էր, ճիշտ է երգելուց դժվարություններ կային, ոչ միայն ցրտի, այլև թթվածնի պակասի պատճառով, նոտաները չեմ կարողացել երկար պահել, ձայնս տատանվում էր, բայց չէի ասի, որ այդքան դժվար էր:Անհաղթահարելի բան չկա:
-Արարտից բացի եղել ես նաև Արևմտյան Հայաստանի մի շարք բնակավայրերում:Ինչպի˚ տպավորություններ ու զգացողություններ ունես այնտեղից:
-Մեր մեկնարկային տեղը եղել է Բայազետը, ապա եղանք Վանում, Ախթամար կղզում, Վանա լճում էլ լողացանք,Վարագավան գնացինք, իսկ վերդարձին էլ եղանք Անիում ու Կարսում: Տպավորություններս էլ բավականին իրարամերժ են, քանի որ լավ ես զգում քեզ, որ նման մշակույթ ունես, իսկ մյուս կողմից տխրում ես ու ինչ-որ տեղ նաև նվաստացած ես զգում, որ այդ արժեքներն ու հողերը մեր ձեռքին չեն: Բայց նույնիսկ այդ տխրությունը լիցք է տալիս պայքարել քո ազի ու հասարկության համար, որ էլ կորուստներ չտանք:
-Ո˚րն է լինելու հաջորդ գագաթը\«գագաթը»:
-Կոնկրետ գագթ դեռ չեմ ընտրել, միգուցե հետագայում ևս շարունակեմ լեռնագնացությամբ զբաղվել, բայց առանցքայինն Արարատն էր, որ ինձ համար միայն լեռ չէր: Հերթական գագաթի ընտրությունն իրեն սպասեցնել չի տա, քանի որ շարունակում եմ աշխատել, իսկ աշխատողը միշտ էլ հասնում է «գագաթին»:
-25 տարեկան ես ընդամենը, բայց հասցրել ես հայաստանյան և արտասահմանյան մի շարք բուհերում սովորել, ակտիվ մասնակցում ես ամենատարբեր ամառային դպրոցներին ու ծրագրերին,հասցնում ես ԼՂՀ վարչապետի օգնականի գործին զուգահեռ ակտիվ հասարակական գործունեություն ծավալել: Չեմ կարող չհարցնել, որտեղի˚ց այդքան ուժ ու եռանդ քեզ:
-Երևի իմ բնավարությունից է, իսկ միգուցե իմ անցած ուղուց, որ սովորեցրել է ինձ  միշտ պայքարել, ձգտել նոր հաջողությունների, գիտելիքների ու «գագաթների»:Ինձ մեծապես աջակցում է նաև իմ ընտանիքը, հարազատներն ու ընկերները:Իսկ գլխավորն իմ այն գաղափարախոսությունն է, որ մարդը պիտի միշտ պայքարի, չպիտի բողոքի խնդիրներից, այլ պետք է ձգտի լուծել դրանք:Հիմնականում այս գաղափարախոսությունն է, որ ինձ օգնում է:
Քնար Բաբայան


Reddit

Պիտակներ՝ |

Արտակ Բեգլարյան. Գլխավոր հաջողությունը մեր հայրենիքի սահմանների պաշտպանությունն է | scannews.am

21/02/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
 Ղարաբաղյան շարժումը՝ 1988 թվականի փետրվարի 20-ը, հայ ժողովրդի միասնության, վճռականության և ազգային զարթոնքի ժամանակն էր, որը ...Ավելին...

Artsakh Ombudsman Appoints Beglaryan and DerGrigorian to New Posts | Armenian Weekly

06/02/2018 Բաժին՝ English PostsՀարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
My comment to Armenian Weekly on my appointment. Artsakh Ombudsman (human rights defender) Ruben Melikyan has appointed ...Ավելին...

Կառավարությունից՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

05/02/2018 Բաժին՝ ՀրապարակումներՔաղաքականություն
Օրերս, իմ դիմումի համաձայն, ազատվեցի պետական նախարարի խորհրդականի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Դրանից հետո էլ ...Ավելին...

Արցախում օտարերկրյա ներդրումներով մի քանի աննախադեպ ջրամբար է կառուցվում՝ հիդրոէներգետիկայի արագ զարգացմանը զուգահեռ

30/01/2018 Բաժին՝ ՀրապարակումներՔաղաքականություն
Տարիներ առաջ Քաշաթաղի շրջանում մեկնարկած՝ 12 միլիոն խմ ծավալով ջրամբարի կառուցումն այս տարի կավարտվի, որի վրա ...Ավելին...

Հայացք Արցախին ներսից | հարցազրույց Փարիզի հայկական «Ayp FM» ռադիոյին (ձայնագրություն)

20/01/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիաՔաղաքականություն
Ֆրանսիա այցիս շրջանակներում հյուրընկալվել էի նաև Փարիզում գործող հայկական «Ayp FM» ռադիոյում, որին տված հարցազրույցս եթեր ...Ավելին...