Հետևե՛ք ինձ Facebook-ում

Հետևեք ինձ Twitter-ում

Հետևեք ինձ Instagram-ում

No images found!
Try some other hashtag or username

Բաժանորդագրվել

Email հասցե*

Արտակ Բեգլարյանի հայցադիմումը ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ արտգործ նախարարի


Ամսաթիվ՝ 25/09/2011 Բաժին՝ Այլք

Հայաստանի Հանրապետության
վարչական դատարանին

Հայցվոր`
Արտակ Բեգլարյան

Ներկայացուցիչ`
Վահե Գրիգորյան,

Պատասխանողներ`
Հայաստանի Հանրապետության
արտաքին գործերի նախարար,
հասցե` 0010 Երեւան, Կառավարական տուն 2
(այսուհետ` Պատասխանող 1).

Հայաստանի Հանրապետության
ֆինանսների նախարար,
հասցե` 0010 Երեւան, Մելիք-Ադամյան 1
(այսուհետ` Պատասխանող 2).

15 մարտ, 2011թ.

Հայցադիմում
Պատասխանող 1-ի կողմից Հայցվորի դիմումի ընդունումը մերժելու մասին որոշման վերացման պահանջի մասին

Հարգելի դատարան.
1. Փաստերի շարադրանքը.
1.1. Հայցվորը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է , ով մանկահասակ տարիքում ականի պայթյունից ստացել է մարմնական վնասվածքներ, որոնց արդյունքում կորցրել է տեսողությունը :

1.2. Չնայած կուրությանը, Հայցվորը գերազանցությամբ ավարտել է Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի □Քաղաքագիտություն□ կուրսը` ստանալով □Քաղաքագիտություն□ մասնագիտության գծով բակալավրի աստիճան :

1.3. Նպատակ ունենալով շարունակել եւ զարգացնել իր մասնագիտական կրթությունը` հետագայում աշխատանքային կարիերան կազմակերպելու համար, Հայցվորը 26/01/2011թ.-ին դիմել է Պատասխանող 1-ին` վերջինիս կառավարման ներքո գտնվող Դիվանագիտական դպրոցի դասընթացներին մասնակցելու նպատակով քննություններ հանձնելու եւ ուսումնառությունն այս հաստատությունում շարունակելու համար:

1.4. Նույն օրը Հայցվորին հայտնվել է, որ Պատասխանող 1-ը, ի դեմս Դիվանագիտական դպրոցի, կայացրել է որոշում` Հայցվորի դիմումի ընդունումը մերժելու մասին: Նշված որոշումը Հայցվորին երբեւէ չի տրամադրվել:

1.5. Հայցվորի դիմումի ընդունումը մերժելու փաստը հավաստվել է Հայցվորին` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարարներ պարոնայք Արման Կիրակոսյանի եւ Սերգեյ Մանասարյանի, տիկին Կարինե Ղազինյանի, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար, աշխատակազմի ղեկավար պարոն Շահեն Ավագյանի կողմից: Նշված պաշտոնատար անձանց կողմից Հայցվորին հայտնվել է, որ իր դիմումի ընդունումը մերժելը պայմանավորված է եղել Հայցվորի կույր լինելու փաստով եւ 13/02/2002թ.-ի Հայաստանի Հանրապետության կառավարության թիվ 121 որոշմամբ նախատեսված սահմանափակումներով: Հայցվորի դիմումի ընդունումը մերժելու փաստը հավաստվել է Հայցվորին` վերջինիս եւ նշված պաշտոնատար անձանց հանդիպման ընթացքում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Պատասխանող 1-ի վերը նշված ներկայացուցիչներն իրենց դիրքորոշումն արտահայտել են բանավոր եւ Հայցվորին չեն տրամադրել որեւէ գրավոր ապացույց, Հայցվորն այդպիսին Հայաստանի Հանրապետության վարչական դատարան ներկայացնել չի կարող:

1.6. Ավելին, սույն դիրքորոշումը հաստատվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի կողմից իր 21/02/2011թ.-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր տիկին Անահիտ Բախշյանին ուղղված իր թիվ 1/02574 գրությամբ :

1.7. Պատասխանող 1-ի մամլո խոսնակը նույնպես հաստատել է Պատասխանող 1-ի շարունակական դիրքորոշումը` Հայցվորի դիմումը ընդունելը մերժելը ուղիղ կերպով պայմանավորելով Հայցվորի հաշմանդամության փաստով եւ կրթական գործընթացում համապատասխան տեխնիկական պայմանների բացակայությամբ :

1.8. Պատասխանող 1-ի կառավարման ներքո գտնվող Դիվանագիտական դպրոցի դասընթացները սկսվել են 10/03/2011թ.-ին:

2. Հայցվորը պնդում է, որ Պատասխանող 1-ի կողմից իր դիմումի ընդունումը մերժելը իր կույր լինելու փաստով եւ առանց իրավական հիմքերի, ուղղակիորեն հանգեցրել է խտրականությունից զերծ լինելու եւ կրթություն ստանալու իր իրավունքների խախտման՝ համաձայն ներքոշարադրյալ իրավական նորմերի.

2.1. Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3 հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերի □Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները եւ ազատությունները բարձրագույն արժեքներ են: … Պետությունը սահմանափակված է մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներով եւ ազատություններով` որպես անմիջականորեն գործող իրավունք□.

2.2. Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 14.1 հոդվածի □Բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջեւ: Խտրականությունը կախված … հաշմանդամությունից … արգելվում է□.

2.3. Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 39 հոդվածի 5-րդ մասի □Յուրաքանչյուր քաղաքացի ունի մրցութային հիմունքներով անվճար պետական … մասնագիտական կրթական հաստատություններում կրթություն ստանալու իրավունք` օրենքով սահմանված կարգով□.

2.4. Համաձայն ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից 2006 թվականին ընդունված համապատասխան բանաձեւով հաստատված Հաշմանդամների իրավունքների մասին կոնվենցիայի (Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է 22/09/2010թ.-ին, այսուհետ սույն հայցադիմումում` Կոնվենցիա) 4 հոդվածի 1-ին մասի □[Կոնվենցիայի] մասնակից պետությունները պարտավորվում են ապահովել եւ խրախուսել բոլոր հաշմանդամների իրավունքներն ու հիմնարար ազատությունները առանց նրանց հաշմանդամության հիմքով որեւէ խտրականության□: Նույն հոդվածը մանրամասնությամբ շարադրել է մասնակից պետությունների, տվյալ դեպքում Հայաստանի Հանրապետության աներկբա պարտականությունները` բոլոր միջոցների, ներառյալ համապատասխան օրենսդրության ընդունման եւ կիրառման միջոցով հասնել հաշմանդամների նկատմամբ խտրականության բացարձակ արգելման (տես` նույն փաստաթղթի 4 հոդվածի 1-ին մասի a) ենթակետից մինչեւ i) ենթակետը շարադրված Հայաստանի Հանրապետության պոզիտիվ պարտականությունները).

2.5. Համաձայն Կոնվենցիայի 5 հոդվածի 2-րդ մասի □Պետւոթյունները պարտավոր են արգելել հաշմանդամների նկատմամբ խտրական վերաբերմունքի դրսեւորումը եւ պարտավոր են երաշխավորել, որպեսզի հաշմանդամներն ունենան իրենց նկատմամբ ցանկացած հիմքով դրսեւորված խտրական վերաբերմունքի դեմ արդյունավետ իրավական պաշտպանության հնարավորություն□.

2.6. Համաձայն Կոնվենցիայի 24 հոդվածի բոլոր մասնակից պետությունները պարտավոր են ապահովել իրենց իշխանազորության տիրույթում գործող բոլոր տեսակի կրթական համակարգերի հասանելիությունը հաշմանդամներին` նրան համար հավասար պայմաններ ստեղծելով այլոց հետ ուսումնառության գործընթացում.

2.7. Համաձայն 1966 թվականի դեկտեմբերի 16-ի 2200 Ա (XXI) բանաձեւով ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից ընդունված քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 26 հոդվածի □Բոլոր մարդիկ հավասար են օրենքի առաջ եւ առանց որեւէ խտրականության ունեն օրենքի հավասար պաշտպանության իրավունք: Այդ առնչությամբ որեւէ կարգի խտրականություն պետք է արգելվի օրենքով եւ օրենքը բոլոր անձանց համար պետք է երաշխավորի հավասար եւ արդյունավետ պաշտպանություն խտրականությունից, ըստ որեւէ հատկանիշի, այն է` ըստ … այլ հանգամանքի□.

2.8. Համաձայն Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին 1950 թվականին Հռոմում ստորագրված կոնվենցիայի թիվ 12 արձանագրության 1 հոդվածի 1-ին մասի □օրենքով սահմանված ցանկացած իրավունքից օգտվելը պետք է ապահովվի առանց … այլ կարգավիճակի վրա հիմնված խտրականության□.

2.9. Համաձայն □Հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին□ Հայաստանի Հանրապետության օրենքի 3 հոդվածի 1-ին մասի □Հաշմանդամներն ունեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ օրենքներով սահմանված նույն իրավունքները, ազատությոնները եւ պարտականությունները, ինչպես այլ անձինք□.

2.10. Համաձայն □Հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին□ Հայաստանի Հանրապետության օրենքի 3 հոդվածի 3-րդ եւ 4րդ մասերի □Հաշմանդամների իրավունքները եւ պարտականությունները կարող են վերացվել կամ փոփոխվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով, եթե դրանց իրացումն անհնար է հաշմանդամի կենսագործունեության սահմանափակման պատճառով□.

2.11. Համաձայն □Հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին□ Հայաստանի Հանրապետության օրենքի 12 հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերի □Պետությունը հաշմանդամների համար երաշխավորում է … մասնագիտական ուսուցման իրավունք …□.

2.12. □Համաձայն հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին□ Հայաստանի Հանրապետության օրենքի 14 հոդվածի 2-րդ մասի՝ □Ընդունելության քննությունների ընթացքում հաշմանդամների եւ մյուս դիմորդների համար հավասար պայմաններ ստեղծելու նպատակով իրականացվում են համապատասխան միջոցառումներ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով□:

3. Հայցվորի դիմումի ընդունման մերժմամբ ակնհայտորեն անտեսվել են սույն հայցադիմումի 2-րդ կետի ենթակետերում շարադրված նորմերի պահանջները: Հայցվորը չի ունեցել իր դիմումի ընդունումը մերժելու բողոքարկման հնարավորություն վերադաս վարչական մարմիններին, քանի որ, ըստ էության, առ այսօր նրան չի էլ տրամադրվել որեւէ այդպիսի վարչական որոշում: Հայցվորը հայտնում է նաեւ, որ որեւէ վարչական բողոքարկումն անհնար էր Պատասխանող 1-ի համակարգի սահմաններում, քանի որ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի կողմից արդեն բացահայտորեն բացասական դիրքորոշում էր արտահայտվել վերջինիս թիվ 1/02574 գրությամբ :

4. Հայցվորը հայտնում է Հայաստանի Հանրապետության վարչական դատարանին, որ Պատասխանող 1-ի վերը նկարագրված կամայականություններն իրեն պատճառել են ծանր բարոյական վնաս, որի իրական արժեքը չի կարող դրամական արտահայտությամբ ամբողջովին փոխարկվել: Այնուամենայնիվ, Հայցվորն այն կարծիքին է, որ Պատասխանող 1-ի ծայրահեղ անպատասխանատու վերաբերմունքը մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների նկատմամբ չի կարող անտեսվել` դրա նկատմամբ որեւէ պատասխանատվություն չնախատեսելով եւ համարում է, որ ինքը` Հայցվորը, առնվազն իրավունք ունի Պատասխանող 1-ին մեկ Հայաստանի Հանրապետության դրամ գումարի չափով իրեն պատճառված բարոյական վնասի պահանջ ներկայացնելու:

5. Վերը նշված հիմնավորումները հաշվի առնելով Հայցվորը Հայաստանի Հանրապետության վարչական դատարանին խնդրում է`

5.1. իր խտրականությունից զերծ լինելու եւ մասնագիտական կրթություն ստանալու իրավունքների խախտման ճանաչմամբ ամբողջությամբ վերացնել Պատասխանող 1-ի` Հայցվորի դիմումի ընդունումը մերժելու մասին որոշումը.

5.2. որպես իրեն պատճառված բարոյական վնասի մասնակի փոխհատուցում Հայաստանի Հանրապետությունից բռնագանձել մեկ Հայաստանի Հանրապետության դրամ գումար.

5.3. վերացնել Պատասխանող 1-ի կառավարման ներքո գտնվող Դիվանագիտական դպրոց ընդունվելու հնարավորության ապօրինի սահմանափակումը, որպես Հայցվորի նկատմամբ ոչ իրավաչափ վարչարարության կիրառման հետեւանք եւ պարտավորեցնել Պատասխանող 1-ին կամ անցկացնել իր ընդունելիության քննություն կամ Հայցվորին ընդունված համարել Պատասխանող 1-ի կառավարման ներքո գտնվող Դիվանագիտական դպրոց:

6. Միաժամանակ, նպատակ ունենալով նվազեցնել իր նկատմամբ Պատասխանող 1-ի կողմից դրսեւորած կամայականության հետեւանքները, Հայցվորը Հայաստանի Հանրապետության վարչական դատարանին միջնորդում է իր սույն հայցադիմումի քննությունը սկսել հնարավորինս արագ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Պատասխանող 1-ի կառավարման ներքո գտնվող Դիվանագիտական դպրոցում դասընթացները պետք է սկսվեին սույն ամսվա 10-ից:

7. Սույն հայցադիմումին կցվում են.

7.1. Հայցվորի անձնագրի պատճենը,
7.2. Հայցվորին տրամադրված հաշմանդամության տեղեկանքի պատճենը,
7.3. Հայցվորի դիպլոմի եւ դրա միջուկի պատճենները,
7.4. Պատասխանող 1-ի 21/02/2011թ.-ի գրության պատճենը,
7.5. Պատասխանող 1-ի մամլո խոսնակի 08/02/2011թ.-ի մամուլով տարածած հաղորդագրությունը,
7.6. Հայցվորի ներկայացուցչի լիազորագրի բնօրինակը,
7.7. Հայցվորի ներկայացուցչի փաստաբանական գործունեության արտոնագրի պատճենը,
7.8. Սույն հայցադիմումի օրինակները Պատասխանողներին ուղարկելու մասին փոստային անդորրագրերի օրինակները:

Հայցվորի ներկայացուցիչ

Վահե Գրիգորյան


Reddit

Պիտակներ՝ | | |

Ողջույն Արցախ. Արտակ Բեգլարյան, Թամար Սարգսյան՝ պարի միջազգային օրվա առթիվ | ԱՀ հեռուստատեսություն

27/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄշակույթՄուլտիմեդիա
Պարի միջազգային օրվա առթիվ, որը նշվում է ապրիլի 29-ին, ես ու Թամար Սարգսյանը, որպես «Տնջրե» ավանդական ...Ավելին...

«Ողջույն Արցախ. Արտակ Բեգլարյան». Ադրբեջանի վայրագությունների արձանագրում և միջազգայնացում | ԱՀ հեռուստատեսություն

04/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիաՔաղաքականություն
Արցախի հանրային հեռուստատեսության «Ողջույն Արցախ» հաղորդման ուղիղ եթերում խոսում ենք 2016թ. ապրիլին Ադրբեջանի կողմից կատարված ռազմական ...Ավելին...

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում այսուհետ գործում է թեժ գիծ | artsakhpress.am

03/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) աշխատակազմում այսօրվանից գործում է շուրջօրյա անվճար թեժ գիծ՝ 77-77 կարճ հեռախոսահամարով: ...Ավելին...

2 տարի անց 100 ժամ տևած պատերազմից | Artsakhtimes.am

02/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիաՔաղաքականություն
«Արցախթայմս» առցանց հեռուստատեսության ռեպորտաժն անդրադառնում է Ապրիլյան պատերազմի ռազմաքաղաքական, տեղեկատվական, իրավական և այլ ասպեկտների: Ես՝ որպես ...Ավելին...

Արցախում դրսից եկածների հանդեպ հաճախ ավելի հյուրընկալ են լինում. Արտակ Բեգլարյան | «Հայ ձայն»

30/03/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
Հարցազրույցս՝ «Հայ ձայն»-ին: Հայաստանի քաղաքացի Ասյա Խաչատրյանի եւ Արցախի իրավապահ մարմինների միջեւ Արցախում վերջերս տեղի ունեցած միջադեպը ...Ավելին...