Հետևե՛ք ինձ Facebook-ում

Հետևեք ինձ Twitter-ում

Հետևեք ինձ Instagram-ում

No images found!
Try some other hashtag or username

Բաժանորդագրվել

Email հասցե*

Ասմունքի փառատոն Արցախում ԱՀ վարչապետի հովանու ներքո. դիմելու վերջնաժամկետ՝ դեկտեմբերի 10


Ամսաթիվ՝ 08/11/2013 Բաժին՝ Մշակույթ

<<Արցախի տաղանդ>> ասմունքի փառատոն «Արցախակերտում» նախաձեռնությունը, Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանի հովանու ներքո, կազմակերպում է ասմունքի փառատոն` «Արցախի տաղանդ» խորագրով: Փառատոնին կարող են մասնակցել Արցախի Հանրապետության 6-35 տարեկան բոլոր բնակիչները, ովքեր մրցելու են երկու տարիքային խմբերում՝ 6-17 և 18-35 տարեկանների: Փառատոնի ժամանակ ներկայացվող ասմունքները պետք է լինեն միայն հայերեն, սակայն թեմատիկայի ու գործերի հեղինակների սահմանափակում չկա, և կարող են ներկայացվել թե՛ հայ, թե՛ արտասահմանյան հեղինակների ստեղծագործություններ: Ասմունքի ժամանակ կարելի է օգտագործել նաև երաժշտական ֆոն` ըստ ասմունքողի նախընտրության: Դեկտեմբերի 15-ին Ստեփանակերտում կանցկացվի փառատոնի առաջին փուլը, իսկ դեկտեմբերի 22-ին` երկրորդ փուլը: Առաջին փուլի ժամանակ յուրաքանչյուր մասնակցի տրվելու է երեք րոպե ասմունքելու համար: Արդյունքում ժյուրին կընտրի լավագույն 20 ասմունքողներին, որոնցից երկրորդ փուլում կընտրվեն երկու տարիքային խմբերի երեքական հաղթողները: Երկրորդ փուլը տեղի է ունենալու գալահամերգի տեսքով, որը բաց է լինելու հասարակության համար: 6 հաղթողներին հնարավորություն է տրվելու ձայնագրվել պրոֆեսիոնալ ստուդիայում, իսկ գալահամերգի բոլոր 20 մասնակիցների կատարումները տեղադրվելու են Արցախակերտումի youtube-յան ալիքում և կայքում: Երկու տարիքային խմբերում երեքական հաղթողներին կտրվեն նաև դրամական մրցանակներ՝ 50.000, 30.000 և 20.000-ական դրամի չափով: Տեղեկացնում ենք, որ կազմակերպիչները չեն ապահովելու մասնակիցների անձնական հավանական ծախսերը՝ ճանապարհածախս, կեցության ծախս և այլն: Փառատոնի մասնակցության հայտերը ընդունվում են մինչև դեկտեմբերի 10-ը նեռարյալ artsakhakertum@yahoo.com էլ. հասցեին մասնակցի անունը, ազգանունը, ծննդյան տարեթիվը, հեռախոսահամարը և էլ.հասցեն (եթե կա) ուղարկելու միջոցով: Հայտը գրանցելու համար կարող եք նաև զանգել Անուշ Մարտիրոսյանին 097-281-308 հեռախոսահամարով: Հայտը ներկայացնելուց հետո յուրաքանչյուր մասնակցի կտեղեկացվի առաջին փուլին նրա մասնակցության վայրն ու հստակ ժամը: Լրացուցիչ մանրամասների համար կարող եք դիմել վերոնշյալ էլ.հասցեով կամ հեռախոսահամարով:


Reddit

Պիտակներ՝ |

Ողջույն Արցախ. Արտակ Բեգլարյան, Թամար Սարգսյան՝ պարի միջազգային օրվա առթիվ | ԱՀ հեռուստատեսություն

27/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄշակույթՄուլտիմեդիա
Պարի միջազգային օրվա առթիվ, որը նշվում է ապրիլի 29-ին, ես ու Թամար Սարգսյանը, որպես «Տնջրե» ավանդական ...Ավելին...

«Ողջույն Արցախ. Արտակ Բեգլարյան». Ադրբեջանի վայրագությունների արձանագրում և միջազգայնացում | ԱՀ հեռուստատեսություն

04/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիաՔաղաքականություն
Արցախի հանրային հեռուստատեսության «Ողջույն Արցախ» հաղորդման ուղիղ եթերում խոսում ենք 2016թ. ապրիլին Ադրբեջանի կողմից կատարված ռազմական ...Ավելին...

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում այսուհետ գործում է թեժ գիծ | artsakhpress.am

03/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) աշխատակազմում այսօրվանից գործում է շուրջօրյա անվճար թեժ գիծ՝ 77-77 կարճ հեռախոսահամարով: ...Ավելին...

2 տարի անց 100 ժամ տևած պատերազմից | Artsakhtimes.am

02/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիաՔաղաքականություն
«Արցախթայմս» առցանց հեռուստատեսության ռեպորտաժն անդրադառնում է Ապրիլյան պատերազմի ռազմաքաղաքական, տեղեկատվական, իրավական և այլ ասպեկտների: Ես՝ որպես ...Ավելին...

Արցախում դրսից եկածների հանդեպ հաճախ ավելի հյուրընկալ են լինում. Արտակ Բեգլարյան | «Հայ ձայն»

30/03/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
Հարցազրույցս՝ «Հայ ձայն»-ին: Հայաստանի քաղաքացի Ասյա Խաչատրյանի եւ Արցախի իրավապահ մարմինների միջեւ Արցախում վերջերս տեղի ունեցած միջադեպը ...Ավելին...