Հետևե՛ք ինձ Facebook-ում

Հետևեք ինձ Twitter-ում

Հետևեք ինձ Instagram-ում

No images found!
Try some other hashtag or username

Բաժանորդագրվել

Email հասցե*

Ասմունք՝ Արցախի հանրային հեռուստատեսության եթերում. Սիամանթո – ափ մը մոխիր


Ամսաթիվ՝ 05/05/2015 Բաժին՝ Մշակույթ, Մուլտիմեդիա

Արցախի հանրային հեռուստատեսության եթերում ասմունքում եմ Սիամանթոյի «ափ մը մոխիր, հայրենի տուն» ստեղծագործությունը: Այն հեռարձակվել է 2015թ. ապրիլի 22-ին:

Աւա՜ղ, ապարանքի մը պէս մեծ էիր եւ շքեղ,
Ու ես երդիքներուդ սպիտակ կատարէն,
Աստղածորան գիշերներու յոյսին հետ,
Վարէն, ահեղավազ Եփրատին կ’ունկնդրէի…։

Արցունքո՜վ, արցունքո՜վ լսեցի որ աւերակ առ աւերակ,
Քու լայնանիստ պատերդ իրարու վրայ կործանեցին,
Սարսափի օր մը, կոտորածի օր մը, օր մը արիւնի…
Զքեզ եզերող պարտէզիդ ծաղկըներուն վրայ։

Ու մոխրացա՜ւ այն սենեակը կապոյտ,
Որուն որմերուն ետեւ եւ գորգերուն վրայ,
Իմ երջանիկ մանկութիւնս կը հրճուէր,
Եւ կեանքս կ’աճէր եւ հոգիս իր թեւերը կ’առնէր…

Փշրեցա՞ւ, ուրե՛մն, այն հայելին ոսկեծիր,
Որուն եթերային խորութեանը մէջ,
Երազներս, յոյսերս, սէրերս եւ կամքս կարմիր,
Տարիներով, մտածումիս հետ, ցոլացին…

Ու բակին մէջ երգող աղբիւրը մեռա՞ւ,
Ու կոտրտեցա՞ն պարտէզիս ուռին եւ թթենին.
Եւ այն առուակը որ ծառերուն մէջէն կը հոսէր,
Ցամքեցա՞ւ, ըսէ՛, ո՞ւր է, ցամքեցա՞ւ, ցամքեցա՞ւ…

Օ՜, այն վանդակին կ’երազեմ յաճախ,
Որուն մէջ գորշագոյն կաքաւս, առաւօտուն,
Արեւածագին հետ եւ վարդի թուփերուն դիմաց,
Զարթնումի Ժամուս ՝ յստակօրէն կը կարգճէր…։

Հայրենի՜ տուն, հաւատա՜ որ մահէս յետոյ
Քու աւերակներուդ սեւին վրայ, իմ հոգիս,
Պիտի գայ, որպէս տատրակ մը տարագիր,
Իր դԺբախտի երգը եւ արցունքը լալու…։

Բայց ո՜վ պիտի բերէ, ո՜վ պիտի բերէ, ըսէ՛,
Քու սրբազան մոխիրէդ ափ մը մոխիր,
Մահուանս օրը, իմ տրտում դագաղիս մէջ,
Հայրենիքս երգողի իմ աճիւնին խառնելու…։

Ափ մը մոխի՜ր աճիւնիս հետ, Հայրենի տուն,
Ափ մը մոխի՜ր քու մոխիրէդ, ո՜վ պիտի բերէ,
Քու յիշատակէ՛դ, քու ցաւէ՛դ, քու անցեալէ՛դ,
Ափ մը մոխիր… իմ սրտիս վրան ցանելու…։


Reddit

Պիտակներ՝ | | |

Ողջույն Արցախ. Արտակ Բեգլարյան, Թամար Սարգսյան՝ պարի միջազգային օրվա առթիվ | ԱՀ հեռուստատեսություն

27/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄշակույթՄուլտիմեդիա
Պարի միջազգային օրվա առթիվ, որը նշվում է ապրիլի 29-ին, ես ու Թամար Սարգսյանը, որպես «Տնջրե» ավանդական ...Ավելին...

«Ողջույն Արցախ. Արտակ Բեգլարյան». Ադրբեջանի վայրագությունների արձանագրում և միջազգայնացում | ԱՀ հեռուստատեսություն

04/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիաՔաղաքականություն
Արցախի հանրային հեռուստատեսության «Ողջույն Արցախ» հաղորդման ուղիղ եթերում խոսում ենք 2016թ. ապրիլին Ադրբեջանի կողմից կատարված ռազմական ...Ավելին...

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում այսուհետ գործում է թեժ գիծ | artsakhpress.am

03/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) աշխատակազմում այսօրվանից գործում է շուրջօրյա անվճար թեժ գիծ՝ 77-77 կարճ հեռախոսահամարով: ...Ավելին...

2 տարի անց 100 ժամ տևած պատերազմից | Artsakhtimes.am

02/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիաՔաղաքականություն
«Արցախթայմս» առցանց հեռուստատեսության ռեպորտաժն անդրադառնում է Ապրիլյան պատերազմի ռազմաքաղաքական, տեղեկատվական, իրավական և այլ ասպեկտների: Ես՝ որպես ...Ավելին...

Արցախում դրսից եկածների հանդեպ հաճախ ավելի հյուրընկալ են լինում. Արտակ Բեգլարյան | «Հայ ձայն»

30/03/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
Հարցազրույցս՝ «Հայ ձայն»-ին: Հայաստանի քաղաքացի Ասյա Խաչատրյանի եւ Արցախի իրավապահ մարմինների միջեւ Արցախում վերջերս տեղի ունեցած միջադեպը ...Ավելին...