Հետևե՛ք ինձ Facebook-ում

Հետևեք ինձ Twitter-ում

Հետևեք ինձ Instagram-ում

No images found!
Try some other hashtag or username

Բաժանորդագրվել

Email հասցե*

«Առանց Արցախն ու արցախցուն ճանաչելու՝ հնարավոր չէ ամբողջապես ճանաչել հայրենիքը». ԼՂՀ վարչապետի մամլո խոսնակ | «Հայերն այսօր»


Ամսաթիվ՝ 15/06/2016 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներ, Քաղաքականություն

Հարցազրույցս «Հայերն այսօր»-ին:
Համացանցում հասցրել է լայն տարածում գտնել «Եկ Արցախ» նախաձեռնությունը, որի հեղինակը ԼՂՀ վարչապետի մամլո խոսնակ Արտակ Բեգլարյանն է: Նախաձեռնության շրջանակներում պետք է լուսանկարվել Արցախի որևէ տեսարժան վայրում կամ որևէ խորհրդանիշի մոտ և կոչ անել ընկերներին արձակուրդի մի մասն անցկացնել Արցախում: Տվյալ լուսանկարը կամ տեսանյութը սոցիալական ցանցերում տեղադրելիս՝ պետք է նշել (թագ անել) առնվազն երեք ընկերների, ովքեր իրենց հերթին պետք է 3-օրյա ժամկետում միանան ֆլեշ մոբին, ինչպես նաև արձակուրդի ընթացքում այցելեն Արցախ: Այս նախաձեռնության շուրջ է «Հայերն այսօրի» հարցազրույցը ԼՂՀ վարչապետի մամլո խոսնակ Արտակ Բեգլարյանի հետ:
– Ինչո՞ւ և ե՞րբ որոշեցիք նախաձեռնել «Եկ Արցախ» ակցիան:
– Գլխավոր պատճառը ապրիլին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով զբոսաշրջիկների թվի նվազման միտումն էր, ինչի արդյունքում սպասարկման ոլորտի բազմաթիվ տնտեսվարողներ որոշակի խնդիրների առջև էին կանգնելու: Ուստի, այս ակցիայով, որը մեկնարկեց մայիսի երկրորդ կեսին, նպատակ ունեինք նախևառաջ կոչ անել հայերին իրենց արձակուրդի գոնե մի մասն անցկացնել Արցախում՝ դրա միջոցով փոխարինելով արտասահմանցի զբոսաշրջիկներին, ինչպես նաև աջակցելով Արցախի տնտեսության այդ բնագավառի կայունությանը:
Բացի դրանից, զբոսաշրջիկների աշխույժ հոսքը ցույց կտար այլոց, որ այստեղ ապահով է, և անվտանգության հետ կապված ռիսկեր չկան: Բացի իրավիճակային նպատակներից, «Եկ Արցախ» ակցիան ևս մեկ հնարավորություն է գոնե սոցիալական ցանցերում ցուցադրելու Արցախի գրավչությունը և համոզելու երկմտողներին այցելելու Արցախ: Ավելին՝ այն խթան է հատկապես հայերի համար՝ ճանաչել իրենց հայրենիքի մի մասը, որի հանդեպ այդքան հոգածությամբ է լցված հայությունը, սակայն շատերը երբևէ չեն եղել այստեղ:
– Ի՞նչ մասշտաբներ է գրանցել նախաձեռնությունը:
– Մի քանի օր շարունակ հատկապես Ֆեյսբուքի և որոշ չափով նաև Թվիթթերի ու Ինստագրամի հայ օգտատերերը մեծ ակտիվությամբ արցախյան թեմատիկայով լուսանկարներ էին տեղադրում այդ սոցցանցերում՝ կոչ անելով ընկերներին այցելել Արցախ: Ակցիային սիրով միացան հանրաճանաչ մի շարք հայեր, ովքեր մեծ լսարան ունեն սոցցանցերում: Ակցիան շարունակվում է, և բազմաթիվ օգտատերեր պարբերաբար թարմացնում են լուսանկարները. կարծում եմ՝ նոր հայտնի գործիչներ դեռևս կմիանան:
Իսկ ինչ վերաբերում է շոշափելի գործողություններին, ապա դեռևս վաղ է գնահատել ակցիայի արդյունքները, թեև միտումը դրական է, և շատերն են հստակ որոշում կայացրել ամառվա ընթացքում այցելել Արցախ: Սպասենք զբոսաշրջային թեժ սեզոնին և այն ժամանակ կկարողանանք ակցիայի և դրա արդյունքների մասշտաբների մասին խոսել:
– Ի՞նչ կարող է առաջարկել Արցախը ոչ միայն սփյուռքահային, այլև՝ օտարերկրյա զբոսաշրջիկին:
– Տարեցտարի ավելանում է օտարերկրյա զբոսաշրջիկների թիվն Արցախում, ինչը նշանակում է, որ գրավչությունը մեծանում է նրանց համար: Կարծում եմ՝ օտարերկրացի զբոսաշրջիկներին ամենաշատը կարող է հետաքրքրել արցախցին՝ իր առօրյայով, ավանդույթներով ու խոհանոցով: Այս առավելությունը ներկայացնելու առումով դեռևս զգալի աշխատանք կա կատարելու՝ ներառյալ համապատասխան ենթակառուցվածքների ու ոլորտում ընդգրկված մարդկանց հմտությունների բարելավման ուղղությամբ:
Հարուստ պատմամշակութային արժեքները և բնությունը նույնպես հետաքրքրում են օտարերկրացիներին, որոնց ներկայացման ու մատուցման մակարդակն անընդհատ պետք է բարձրացնել, ինչը կհանգեցնի նաև Արցախի զբոսաշրջային գրավչության բարձրացմանը:
– Ձեր կարծիքով, ո՞ր տարիքի և ի՞նչ նախասիրությունների տեր մարդկանց համար է Արցախը գրավիչ:
– Կարծում եմ՝ Արցախն այնքան բազմազան է, որ կարող է հետաքրքրել տարբեր տարիքի ու նախասիրությունների տեր մարդկանց: Առկա են թե՛ հրաշագեղ բնություն և՛ ակտիվ, և՛ պասիվ հանգստի համար, թե՛ պատմամշակութային արժեքավոր կոթողներ, թե՛ հետաքրքիր ավանդույթներով մարդիկ, և թե՛ էկոլոգիապես մաքուր սնունդ: Իհարկե, բոլոր ոլորտներում էլ բարելավելու ենթակա ուղղություններ կան, սակայն ակտիվ հանգստի համար անհրաժեշտ միջոցառումների պակասը, իմ կարծիքով, ամենակարևոր ուղղություններից մեկն է:
– Զրույցի վերջում ի՞նչ կցանկանաք փոխանցել կամ ասել այն մարդկանց, ովքեր երբևէ չեն եղել Արցախում:
– Գլխավոր ասելիքս այն է, որ երբեք չվախենան Արցախ այցելելուց, քանի որ այստեղ շատ ավելի անվտանգ է, քան նույնիսկ որոշ եվրոպական երկրներում: Հակամարտությունը որևէ կերպ ռիսկի տակ չի դնում զբոսաշրջիկների անվտանգությունը:
Իսկ երկրորդ ուղերձս հայերին է ուղղված, որ գան և ճանաչեն Արցախն ու արցախցուն, առանց որոնց հնարավոր չէ ամբողջապես ճանաչել հայոց հայրենիքը:
Զրուցեց Լուսինե Աբրահամյանը


Reddit

Պիտակներ՝ | |

Ողջույն Արցախ. Արտակ Բեգլարյան, Թամար Սարգսյան՝ պարի միջազգային օրվա առթիվ | ԱՀ հեռուստատեսություն

27/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄշակույթՄուլտիմեդիա
Պարի միջազգային օրվա առթիվ, որը նշվում է ապրիլի 29-ին, ես ու Թամար Սարգսյանը, որպես «Տնջրե» ավանդական ...Ավելին...

«Ողջույն Արցախ. Արտակ Բեգլարյան». Ադրբեջանի վայրագությունների արձանագրում և միջազգայնացում | ԱՀ հեռուստատեսություն

04/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիաՔաղաքականություն
Արցախի հանրային հեռուստատեսության «Ողջույն Արցախ» հաղորդման ուղիղ եթերում խոսում ենք 2016թ. ապրիլին Ադրբեջանի կողմից կատարված ռազմական ...Ավելին...

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում այսուհետ գործում է թեժ գիծ | artsakhpress.am

03/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) աշխատակազմում այսօրվանից գործում է շուրջօրյա անվճար թեժ գիծ՝ 77-77 կարճ հեռախոսահամարով: ...Ավելին...

2 տարի անց 100 ժամ տևած պատերազմից | Artsakhtimes.am

02/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիաՔաղաքականություն
«Արցախթայմս» առցանց հեռուստատեսության ռեպորտաժն անդրադառնում է Ապրիլյան պատերազմի ռազմաքաղաքական, տեղեկատվական, իրավական և այլ ասպեկտների: Ես՝ որպես ...Ավելին...

Արցախում դրսից եկածների հանդեպ հաճախ ավելի հյուրընկալ են լինում. Արտակ Բեգլարյան | «Հայ ձայն»

30/03/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
Հարցազրույցս՝ «Հայ ձայն»-ին: Հայաստանի քաղաքացի Ասյա Խաչատրյանի եւ Արցախի իրավապահ մարմինների միջեւ Արցախում վերջերս տեղի ունեցած միջադեպը ...Ավելին...