Հետևե՛ք ինձ Facebook-ում

Հետևեք ինձ Twitter-ում

Հետևեք ինձ Instagram-ում

No images found!
Try some other hashtag or username

Բաժանորդագրվել

Email հասցե*

Ապրիլյան պատերազմից հետո բացված հաշվեհամարին ուղղված միջոցները լիովին ծառայել են իրենց նպատակին | Արմենպրես


Ամսաթիվ՝ 01/04/2017 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներ, Քաղաքականություն

The English version: here.
Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Արցախի Հանրապետության կառավարության կողմից բացվեց հատուկ հաշվեհամար, որի միջոցով բոլոր ցանկացողները ֆինանսապես աջակցում էին պաշտպանության բանակի մարտունակության հետագա ամրապնդմանը: Պատերազմից մեկ տարի անց, հաշվեհամարին ուղղված միջոցներն արդեն իսկ ծառայել են նպատակին: «Արմենպրես»-ի հետ զրույցում Արցախի վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանը նշեց, որ Ապրիլյան պատերազմի ուղղակի վնասը 20 միլիոն դոլար է կազմելˋ ընդգրկելով ենթակառուցվածքներ, տնտեսական նշանակության օբյեկտներ, տներ եւ քաղաքացիների մասնավոր գույք:
«Որոշակի գումար ծախսվել է նաեւ կամավորների ընտանիքներին փոխհատուցումների տրամադրման ուղղությամբ: Պետք է նշել, որ այս աշխատանքներում ծախսվել են ոչ միայն հատուկ հաշվեհամարին ստացված գումարները, այլեւ կառավարության եւ ռազմական բյուջեի հաշվին բավական մեծ ծախսեր են կատարվել պաշտպանական համակարգերի բարելավման ուղղությամբ»,-ասաց նա:
Բեգլարյանի խոսքով` հատուկ հաշվեհամարին ուղղված գումարը հիմնականում ավարտվել է, սակայն այն դեռ շարունակում է գործել եւ բոլոր ցանկացողները կարող են նույնիսկ առցանց փոխանցում կատարել: «Եթե գումար հավաքվի, այն եւս կուղղվի պաշտպանության համակարգին: Այն լրացուցիչ հնարավորություն է տալիս ավելի մեծ ծավալի եւ ավելի արագ աշխատանքներ կատարելու համար»,-հավելեց Արտակ Բեգլարյանը:
Ապրիլի 2-ին ընդառաջ Արտակ Բեգլարյանը հրապարակել է հատուկ հաշվեհամարում հավաքագրված գումարների և դրանց նվիրատուների վերաբերյալ որոշ տեղեկություններ: 2017թ. մարտի 28-ի դրությամբ՝ հատուկ հաշվեհամարում հավաքագրվել է, ընդհանուր առմամբ, 5,537,648,714 դրամին համարժեք դրամ, դոլար, եվրո և ռուբլի: Նա անկախ փոխանցած գումարի չափից, շնորհակալություն է հայտնել, ներկայացնելով ամենախոշոր նվիրատուների անունները, ովքեր փոխանցել են ոչ պակաս, քան 100,000 դոլար կամ դրան համարժեք դրամ:
Գազպրոմ Արմենիա ՓԲԸ՝ 550,000,000 դրամ, 2. ՀՀ Ոստիկանության աշխատակիցներ՝ 102,100,000 դրամ, 3. Զանգեզուրի ՊՄԿ ՓԲԸ՝ 100,000,000 դրամ, 4. Գազպրոմ Արմենիա ՓԲԸ “Տրանսգազ” ՍՊԸ՝ 57,500,000 դրամ, 5. ՔԱՐԱՎԱՆ ՍՊԸ՝ 50,000,000 դրամ, 6. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԲՀ՝ 48,050,000 դրամ:
Դոլարով ամենախոշոր նվիրատուները եղել են հետևյալները՝ 1. «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» ԲՀ՝ $1,000,000, 2. «Տաշիր» ԲՀ՝ $500,000, 3. Մայր աթոռ Սուրբ Էջմիածին՝ $500,000, 4. Մայր աթոռ Սուրբ Էջմիածին կաթողիկոս ամենայն հայոց՝ $500,000, 5. Թեհրանի հայ համայնք՝ $303,500, 6. Ալբերտ Ավդոլյան՝ $300,000, 7. Ադիբեկյան Գագիկ Վլադիմիրի, Մոսկվա)՝ $250,000, 8. Սերգեյ Համբարձումյան՝ $250,000, 9. Տոնոյան Գ.Ս., Ստեփանյան Ս.Ֆ., Գևորգյան Ա.Ռ., Միրիբյան Ս.Մ., Մուսայելյան Է.Վ., Կետցյան Գ.Վ., Ջավադյան Ա.Ա., Ծատուրյան Գ.Գ.՝ $102,900, 10. Պետրոսյան Նորիկ Թորգոմի՝ $100,000, 11. Կարապետյան Կարեն Վիլհելմի՝ $100,000, 12. Գրիգորյան Ռուբեն Ցոլակի՝ $100,000, 13. «Հով-Խաչ» ՍՊԸ՝ $100,000, Եվրոյով և ռուբլիով նվիրատվությունների չափը ավելի քիչ է:


Reddit

Պիտակներ՝ | | |

Կույրը կարող է ոչ միայն դիվանագետ, այլ նաև՝ զինվորական լինել

10/10/2018 Բաժին՝ ՀրապարակումներՔաղաքականություն
Պարզվում է՝ այսօր ՀՀ կառավարության նիստում քննարկել են մի որոշման նախագիծ, որով ցանկանում էին իներցիոն կերպով ...Ավելին...

Փաշինյան-Ալիև պայմանավորվածության ադրբեջանական հնարավոր դրդապատճառները

01/10/2018 Բաժին՝ ՀրապարակումներՔաղաքականություն
Փաշինյան-Ալիև դուշանբեյան պայմանավորվածությունը, ընդհանուր առմամբ, դրական զարգացում է՝ առնվազն առաջին հայացքից ու կարճաժամկետ կտրվածքում (գլխավորապես որոշ ...Ավելին...

19-րդ դարում Շուշին ավելի շատ բնակչություն ուներ, քան Երևանը. հետաքրքիր փաստեր

23/09/2018 Բաժին՝ ՀրապարակումներՔաղաքականություն
• Վերջերս ընթերցեցի Ռուբեն Տեր-Գասպարյանի «Շուշի քաղաքը» գիրքը, որտեղ համապարփակ տեղեկատվություն կա 18-19-րդ դարերի և 20-րդ դարի ...Ավելին...

ԽԻՍՏ ԿԵՐՊՈՎ ՊԵՏՔ Է ՄԵԿԸՆԴՄԻՇՏ ԱՐԳԵԼՎԻ ԼԵԿՑԻԱՅԻ ԹԵԼԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ.

05/09/2018 Բաժին՝ Կրթություն և գիտությունՀրապարակումներՔաղաքականություն
Քանի որ կրկին սեպտեմբեր է, ու ես էլ պատրաստվում եմ վերսկսել իմ դասավանդումը համալսարանում, նորից հիշեցի ...Ավելին...

«Արցախի կույրերի միավորման» նախագահ ընտրվելով մեծ պատասխանատվություն եմ ստանձնել

25/08/2018 Բաժին՝ ԱյլքՀրապարակումներ
Այսօր տեղի ունեցավ Արցախի կույրերի միավորման համագումարը, որի կողմից ես ընտրվեցի կազմակերպության նախագահ: Պատասխանատու և դժվար պարտավորություն ...Ավելին...