Հետևե՛ք ինձ Facebook-ում

Հետևեք ինձ Twitter-ում

Հետևեք ինձ Instagram-ում

No images found!
Try some other hashtag or username

Բաժանորդագրվել

Email հասցե*

«Աշխատավարձերի մի քանի օրով ուշացումը բամբասանքների տեղիք է տվել». հարցազրույց newsbook.am-ին


Ամսաթիվ՝ 23/07/2015 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներ

NewsBook.am կայքի հետ հարցազրույցում պարզաբանել եմ հատկապես կրթության ոլորտի աշխատավարձերի վճարման հետ կապված հարցերը, որոնք տարբեր տեսակի ենթադրությունների առիթ են տվել:
«Արցախում հանրակրթության, մշակույթի ոլորտների աշխատողների աշխատավարձի տրամադրումը հետաձգվել է միայն մի քանի օրով և այլն էլ` միայն հունիս ամսվա աշխատավարձը։ Այս մասին NewsBook-ի հետ զրույցում  պարզաբանեց ԼՂՀ վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը՝ հերքելով այն լուրերը, թե Արցախում կրթության ոլորտի աշխատավարձերն ուշացնում են` հունվարից սկսած։ Վերջինս փոխանցմամբ՝ աշխատավարձերի ուշացման պատճառն էլ պայմանավորված է տեխնիկական հարցերով։
«Բոլորը չեն, որ հայտը ժամանակին են տալիս։ Ուշացումը դրանից է լինում։ Մի մարզպետարանը աշխատավարձերի ցուցակը շուտ է տալիս, մյուսը` ուշ։ Խնդիրը նաև այն է, որ կան  դպրոցներ, որոնք Կրթության նախարարությանն են պատկանում,  կան դպրոցներ, որոնք համայնքապետարանի ենթակայության տակ են, կան նաև դպրոցներ, որոնք մարզպետարանների ենթակայության տակ են: Համակարգված չէ այդ հայտերի հավաքագրումը, դրա համար խնդիր է ստեղծվում։
Կրթության նախարարությունն ավելի շուտ է հայտը տալիս, իրենք ավելի շուտ են աշխատավարձ ստանում։ Ստեփանակերտի քաղաքապետարանն ինքն է որոշում` երբ է աշխատավարձ տալիս։ Օրենքի տեսակետից էլ ուշացում չի եղել, որովհետև մինչև ամսվա վերջ Կառավարությունը կարող է աշխատավարձ տալ։ Ուսուցիչները սովոր են, որ ճիշտ ժամանակին են ստանում, մի քանի օր ուշացել է և կասկածներ են ստեղծվել ու բանբասանքների առիթ դարձել»,- մեկնաբանեց նա։
ԼՂՀ վարչապետի մամուլի քարտուղարը տեղեկացրեց նաև, որ վարչապետը խորհրդակցություն է հրավիրել և հրահանգել, մինչև ամսվա առաջին  տասնօրյակն ավարտել կրթության ոլորտի աշխատողների աշխատավարձերի տրամադրումը»։


Reddit

Պիտակներ՝ | | | |

Ողջույն Արցախ. Արտակ Բեգլարյան, Թամար Սարգսյան՝ պարի միջազգային օրվա առթիվ | ԱՀ հեռուստատեսություն

27/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄշակույթՄուլտիմեդիա
Պարի միջազգային օրվա առթիվ, որը նշվում է ապրիլի 29-ին, ես ու Թամար Սարգսյանը, որպես «Տնջրե» ավանդական ...Ավելին...

«Ողջույն Արցախ. Արտակ Բեգլարյան». Ադրբեջանի վայրագությունների արձանագրում և միջազգայնացում | ԱՀ հեռուստատեսություն

04/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիաՔաղաքականություն
Արցախի հանրային հեռուստատեսության «Ողջույն Արցախ» հաղորդման ուղիղ եթերում խոսում ենք 2016թ. ապրիլին Ադրբեջանի կողմից կատարված ռազմական ...Ավելին...

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում այսուհետ գործում է թեժ գիծ | artsakhpress.am

03/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) աշխատակազմում այսօրվանից գործում է շուրջօրյա անվճար թեժ գիծ՝ 77-77 կարճ հեռախոսահամարով: ...Ավելին...

2 տարի անց 100 ժամ տևած պատերազմից | Artsakhtimes.am

02/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիաՔաղաքականություն
«Արցախթայմս» առցանց հեռուստատեսության ռեպորտաժն անդրադառնում է Ապրիլյան պատերազմի ռազմաքաղաքական, տեղեկատվական, իրավական և այլ ասպեկտների: Ես՝ որպես ...Ավելին...

Արցախում դրսից եկածների հանդեպ հաճախ ավելի հյուրընկալ են լինում. Արտակ Բեգլարյան | «Հայ ձայն»

30/03/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
Հարցազրույցս՝ «Հայ ձայն»-ին: Հայաստանի քաղաքացի Ասյա Խաչատրյանի եւ Արցախի իրավապահ մարմինների միջեւ Արցախում վերջերս տեղի ունեցած միջադեպը ...Ավելին...