Հետևե՛ք ինձ Facebook-ում

Հետևեք ինձ Twitter-ում

Հետևեք ինձ Instagram-ում

No images found!
Try some other hashtag or username

Բաժանորդագրվել

Email հասցե*

ԱՀ վարչապետը բացում է պատերազմական փակագծեր… Ոչ մի մեղեդի չպետք է այլևս ընդհատվի


Ամսաթիվ՝ 14/11/2012 Բաժին՝ Ստեղծագործություններ

Հունվարյան խստաշունչ եղանակին չորսուկես տարեկան մի փոքրիկ, իր ոտքերի տակ հաճելիորեն խրթխրթացող ձյան նվագով հմայված, մայրիկի ու ավագ եղբոր ձեռքերից բռնած, քայլում էր ստեփանակերտյան ամայի ճանապարհներով դեպի հորաքրոջ տուն: 1993 թ. Հունվարի 5-ն էր, նրա հայրը, ի հեճուկս ոտքերի ծանր ցրտահարման, մի քանի օր առաջ վերստին մեկնել էր պատերազմի դաշտ: Փոքրիկը, երկու եղբայրները և նրանց մայրիկը դեռ նոր էին ճանապարհ ընկել, երբ առջևից զինվորական մի բեռնատառ մոտեցավ, և թափքին երևացին նրա հայրիկի մարտական ընկերները… Բեռնատարի մոտեցող անիվների ամեն պտույտի հետ ճերմակափառ ու անմեղ ձյան շերտի վրայով մոտենում էր նաև սև գույժը… Թափքում պառկած էր հայրիկը՝ փոքրիկի համար անհասկանալի քնով հանգչած… Հաջորդող օրերին ու ամիսներին տղան այդպես էլ չհասկացավ, թե ուր է գնացել հայրիկը, ինչու ետ չի գալիս, ինչու իրեն չի տարել, ինչու… ինչու… բազմաթիվ ինչուներ. Իսկ մայրը, մղկտացող մայրը… այդպես էլ «չգիտեր» ինչուների պատասխանները: Գլորվող տարիների հետ տղան աստիճանաբար հասկացավ ավելին ու ավելին: Միայն աղոտ հուշեր են մնացել այնքա՜ն սիրելի հայրիկից: Նա միշտ մտածում էր, թե ինչպես ճանաչի հայրիկին՝ գոնե հետադարձ կարգով… Մայրիկը գրեթե ոչինչ չգիտեր հայրիկի անցած մարտական ճանապարհի ու ընկերների մասին, քանի որ զինվորականին բնորոշ գաղտնապահությամբ հայրիկը քիչ էր խոսում այդ թեմաներից: Իսկ հայրիկի մարտական ընկերներից տղան միշտ խուսափում էր հարցուփորձ անելուց: Նոյեմբերի 14, 2012 թ., Ստեփանակերտի հինգերորդ դպրոցում արդեն երիտասարդ նախկին փոքրիկը հրավիրված էր Արցախի հերոս, առաջին աստիճանի մարտական խաչի շքանշանակիր Արարատ Ղազարյանի քառասունհինգամյակին նվիրված միջոցառմանը: Դպրոցականները ներկայացրեցին համեստ ու խիզախ հայորդու անցած ճանապարհը, նրա մարդկային կերպարը, ներկաները դիտեցին հերոսի հիշատակին նվիրված մի փոքրիկ ֆիլմ: Հերոսի կերպարը մշուշի միջից քիչ-քիչ վեր էր հառնում ներկաների համար, սակայն փակագծերը էլ ավելի բացվեցին, երբ խոսքով հանդես եկավ Արցախի Հանրապետության վարչապետ, Արարատ Ղազարյանի մարտական ընկեր Արա Հարությունյանը: Տասնութամյա Արա Հարությունյանը 1992 թ.-ի վերջերին Կենտրոնական Պաշտպանական Շրջանի (ԿՊՇ) երրորդ գումարտակի հետախուզական դասակի հրամանատարն էր. Նա հիշեց մի քանի մարտական գործողություններ՝ կատարված հերոսի կողմից, ով այդ ժամանակ նույն գումարտակի յոթերորդ վաշտի հրամանատարի տեղակալն էր: Արա Հարությունյանը պատմեց, որ 1992 թ. Նոյեմբերին իրենց շուրջ 25 հոգանոց խումբը դիրքավորվել էր Վանք-Վաղուհաս ճանապարհին՝ պաշտպանելու համար նաև Գանձասարի վանքը: Այնտեղ ծանր մարտեր էին մղվում, և հակառակորդը բազմիցս ետ շպրտվեց՝ բազմաթիվ զոհեր տալով: Մի օր, երբ հերթափոխից հետո Արա Հարությունյանն ու Արարատ Ղազարյանը վերադառնում էին զորակայան հանգստանալու, իրենց զեկուցում են, որ հակառակորդը գրավել է իրենց դիրքերը՝ հայկական կողմում պատճառելով զոհեր ու վիրավորներ: Արա Հարությունյանը պատմում է, որ Արարատ Ղազարյանը, որպես տվյալ դիրքերի հրամանատար, շտապ վերադառնում է մարտի վայր և նախաձեռնում պատասխան գրոհ, որի արդյունքում ադրբեջանական ուժերը ետ են շպրտվում՝ մարտի վայրում թողնելով 22-23 դիակ, իսկ հայկական կողմից ոչ մի զոհ չի գրանցվում: Հիրավի, հերոսական հրամանատարություն՝ անսասան դիրքեր, պաշտպանության ամբողջ ընթացքում մի քանի զոհի դիմաց հակառակորդին պատճառած հարյուրավոր զոհեր: Այնուհետև Արարատ Ղազարյանը դառնում է ԿՊՇ երրորդ գումարտակի հրամանատարի տեղակալ, իսկ հրամանատարի՝ Արցախի հերոս Սամվել Հարությունյանի (Արա Հարությունյանի եղբայր) զոհվելուց հետո՝ հրամանատար՝ իր տեղակալ նշանակելով տասնինամյա Արա Հարությունյանին: ԱՀ վարչապետը հիշեց նաև Հախնազար գյուղի (ԱՀ Քաշաթաղի շրջանի հյուսիսային թև) օպերացիան, որը իրագործվեց 1993 թ. Հունվարի 5-ին՝ ԿՊՇ երրորդ գումարտակի հրամանատարի տեղակալ Արարատ Ղազարյանի գլխավորությամբ: Մարտական գործողությունների արդյունքում 4 հայ զինվորների կյանքերի գնով ամբողջովին ոչնչացվում է Հախնազարում դիրքավորված ադրբեջանական մի գումարտակ՝ ազատագրելով ռազմավարական նշանակություն ունեցող գյուղը: Միջոցառմանը ներկա երիտասարդը, լսելով Հախնազարի անունը և հունվարի 5-ը, իսկույն հասկացավ, որ հենց այդ գործողությունից անմիջապես հետո է ընդհատվել իր ոտքերի ու ձյան հրճվալից մեղեդին ստեփանակերտյան ձյունապատ ճանապարհներին… Նրա համար կյանքը քիչ-քիչ բացում էր անցյալի չընթերցված էջերը՝ ներկայացնելով, թե ինչպիսի հերոս հրամանատարի գլխավորությամբ է մարտնչել իր հայրը, ինչ մարտում է զոհվել վերջինս… Փակագծերը բացեց նաև ԱՀ վարչապետը՝ նշելով, որ Հախնազարում զոհված 4 հայ զինվորներից մեկն էլ երիտասարդի հայրն էր… Այո՛, վաղուց նա գիտի, որ հայրիկը երբեք չի վերադառնալու, թեև փոքր տարիքում սպասել է նրան. Չի վերադառնալու, եթե նույնիսկ «բացվի գարունը», ինչպես խոստանում է Ռուբեն Հախվերդյանը, չէ՞ որ արդեն 19 գարուններ են բացվել ու փակվել… Նա գիտի, սակայն, որ կարելի է առնվազն թերթել անցյալի բոլոր էջերը, տեղյակ լինել դրանց մասին, հուշերում փայփայել հայրիկին, ցնծալ նրա ամուր գրկում, հրճվել ավտոմատի կրակոցով, բայցև միևնույն ժամանակ պայքարել, որ այլևս ոչ մի փոքրիկ իր պես հուշերում չցնծա հայրիկի գրկում, այլ միայն ներկայում և կենդանի կերպով:


Reddit

Պիտակներ՝ | | | |

Ողջույն Արցախ. Արտակ Բեգլարյան, Թամար Սարգսյան՝ պարի միջազգային օրվա առթիվ | ԱՀ հեռուստատեսություն

27/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄշակույթՄուլտիմեդիա
Պարի միջազգային օրվա առթիվ, որը նշվում է ապրիլի 29-ին, ես ու Թամար Սարգսյանը, որպես «Տնջրե» ավանդական ...Ավելին...

«Ողջույն Արցախ. Արտակ Բեգլարյան». Ադրբեջանի վայրագությունների արձանագրում և միջազգայնացում | ԱՀ հեռուստատեսություն

04/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիաՔաղաքականություն
Արցախի հանրային հեռուստատեսության «Ողջույն Արցախ» հաղորդման ուղիղ եթերում խոսում ենք 2016թ. ապրիլին Ադրբեջանի կողմից կատարված ռազմական ...Ավելին...

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում այսուհետ գործում է թեժ գիծ | artsakhpress.am

03/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) աշխատակազմում այսօրվանից գործում է շուրջօրյա անվճար թեժ գիծ՝ 77-77 կարճ հեռախոսահամարով: ...Ավելին...

2 տարի անց 100 ժամ տևած պատերազմից | Artsakhtimes.am

02/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիաՔաղաքականություն
«Արցախթայմս» առցանց հեռուստատեսության ռեպորտաժն անդրադառնում է Ապրիլյան պատերազմի ռազմաքաղաքական, տեղեկատվական, իրավական և այլ ասպեկտների: Ես՝ որպես ...Ավելին...

Արցախում դրսից եկածների հանդեպ հաճախ ավելի հյուրընկալ են լինում. Արտակ Բեգլարյան | «Հայ ձայն»

30/03/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
Հարցազրույցս՝ «Հայ ձայն»-ին: Հայաստանի քաղաքացի Ասյա Խաչատրյանի եւ Արցախի իրավապահ մարմինների միջեւ Արցախում վերջերս տեղի ունեցած միջադեպը ...Ավելին...