Հետևե՛ք ինձ Facebook-ում

Հետևեք ինձ Twitter-ում

Հետևեք ինձ Instagram-ում

No images found!
Try some other hashtag or username

Բաժանորդագրվել

Email հասցե*

Ադրբեջանը փորձում է մարտադաշտում գրանցված ձախողումները փոխհատուցել քարոզչական ճակատում


Ամսաթիվ՝ 03/08/2014 Բաժին՝ Քաղաքականություն

Ադրբեջանական կողմը փորձում է մարտադաշտում ձախողումները փոխհատուցել տեղեկատվական ճակատում՝ կեղծ տեղեկատվություն տարածելով թե՛ լրատվամիջոցներով, թե՛ սոցցանցերի կեղծ հաշիվներով, թե՛ այլ միջոցներով:
Օրինակները քիչ չեն՝ հայկական կորուստների ուռճացում համապատասխանաբար ադրբեջանական կորուստների նվազեցմամբ, Արցախի տարբեր բնակավայրերում դիվերսանտների առկայություն, ծանր տեխնիկայի կամ օդուժի կիրառում և այլն: Դրանց նպատակը մեկն է՝ խուճապ ստեղծել հայերի մոտ և նվազեցնել խուճապն Ադրբեջանում:
Իրենց ցանկությունը չիրագործելու ամենարդյունավետ ճանապարհն այն է՝ որ չհավատանք չստուգված տեղեկատվությանը և չտարածենք այն: Երբ ասում են՝ «ընկերս զանգեց Արցախից ու ասեց, որ այսքան զոհ ունենք» կամ «ընկերս ասեց, որ իրենց հարևանի երեխան x քաղաքում թուրք է տեսել», պետք է ասել՝ «ընկերդ ղալաթ է արել»…
Բարեբախտաբար, ՀՀ և ԼՂՀ ՊՆ-ները առավելագույնս թափանցիկ են աշխատում, և օպերատիվ կերպով ներկայացնում են բոլոր հնարավոր մանրամասները: Այսինքն՝ եթե որևէ բամբասանք պաշտոնապես չի հաստատվում, հետևաբար համոզված եղե՛ք, որ սուտ է, և պետք չէ խայծը կուլ տալ:
Ի դեպ, երբ այդպիսի շղթայական բամբասանքներ եք լսում որևէ մեկի ընկերոջ կամ եղբոր կատարմամբ, զանգե՛ք կամ գրե՛ք ինձ, ես էլ կասեմ, թե իմ ընկերը կամ եղբայրն ինչ են ասում դրա մասին 
Հ.Գ. այս քանի օրվա քարոզչական պատերազմը բացառիկ հնարավորություն է քողազերծելու և շարքից հանելու սոցցանցերում տարիներ շարունակ ձևավորված ադրբեջանական քարոզչական ցանցը:


Reddit

Պիտակներ՝ | | | |

Կույրը կարող է ոչ միայն դիվանագետ, այլ նաև՝ զինվորական լինել

10/10/2018 Բաժին՝ ՀրապարակումներՔաղաքականություն
Պարզվում է՝ այսօր ՀՀ կառավարության նիստում քննարկել են մի որոշման նախագիծ, որով ցանկանում էին իներցիոն կերպով ...Ավելին...

Փաշինյան-Ալիև պայմանավորվածության ադրբեջանական հնարավոր դրդապատճառները

01/10/2018 Բաժին՝ ՀրապարակումներՔաղաքականություն
Փաշինյան-Ալիև դուշանբեյան պայմանավորվածությունը, ընդհանուր առմամբ, դրական զարգացում է՝ առնվազն առաջին հայացքից ու կարճաժամկետ կտրվածքում (գլխավորապես որոշ ...Ավելին...

19-րդ դարում Շուշին ավելի շատ բնակչություն ուներ, քան Երևանը. հետաքրքիր փաստեր

23/09/2018 Բաժին՝ ՀրապարակումներՔաղաքականություն
• Վերջերս ընթերցեցի Ռուբեն Տեր-Գասպարյանի «Շուշի քաղաքը» գիրքը, որտեղ համապարփակ տեղեկատվություն կա 18-19-րդ դարերի և 20-րդ դարի ...Ավելին...

ԽԻՍՏ ԿԵՐՊՈՎ ՊԵՏՔ Է ՄԵԿԸՆԴՄԻՇՏ ԱՐԳԵԼՎԻ ԼԵԿՑԻԱՅԻ ԹԵԼԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ.

05/09/2018 Բաժին՝ Կրթություն և գիտությունՀրապարակումներՔաղաքականություն
Քանի որ կրկին սեպտեմբեր է, ու ես էլ պատրաստվում եմ վերսկսել իմ դասավանդումը համալսարանում, նորից հիշեցի ...Ավելին...

«Արցախի կույրերի միավորման» նախագահ ընտրվելով մեծ պատասխանատվություն եմ ստանձնել

25/08/2018 Բաժին՝ ԱյլքՀրապարակումներ
Այսօր տեղի ունեցավ Արցախի կույրերի միավորման համագումարը, որի կողմից ես ընտրվեցի կազմակերպության նախագահ: Պատասխանատու և դժվար պարտավորություն ...Ավելին...